Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կոչ ենք անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով

Կոչ ենք անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով
19.06.2025 | 15:11

Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու:

«Մայր Հայաստանը» Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների դեմ արշավը գնահատում է որպես Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների կոպտագույն խախտում, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձ, ժողովրդավարական սկզբունքների բռնաբարում և մեր պետականության դեմ ուղղված քայլ:

Կարապետյանի՝ ՀԱՍԵ-ին պաշտպանելու հայտարարությունից քիչ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հնչեց հրապարակային հրահանգ՝ քայլեր ձեռնարկել նրա դեմ:

Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից: Նրա դեմ գործողությունների ձևն ու բովանդակությունն աննախադեպ են, անընդունելի, հակաիրավական և դատապարտելի:

Նշյալ հանգամանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը:

Բացի այդ՝ գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին:

Եկեղեցու և հայտնի գործարարի դեմ ոտնձգություններվ փորձ է արվում սիրաշահել այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և այն անձանց ու մասնավորապես Ս. Կարապետյանի դեմ, որոնք այս կամ այն չափով առնչվել են Արցախի հետ, և դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնացող այլոց օրակարգերի սպասարկմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը և կոչ անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ